«Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգան մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Լոիկ Տանզին։
Վերջին օրերին կողմերի միջև բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել։ Նեապոլցիները 21-ամյա իսպանացու համար կվճարեն 36 մլն եվրո՝ չհաշված բոնուսները։
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։