«Ռոման» և ՊՍԺ-ն համաձայնության են եկել

«Ռոման» և ՊՍԺ-ն համաձայնության են եկել կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի տրանսֆերի հարցում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

29-ամյա արգենտինացին հռոմեացիների հետ պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի ամառը՝ մինչև 2026 թվականը երկարաձգելու հնարավորությամբ։ ՊՍԺ-ն որպես փոխհատուցում կստանա 4 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Պարեդեսը վարձավճարով հանդես է եկել «Յուվենտուսում»: Նա թուրինցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։