Ստյոպա Մկրտչյանն իր առաջին գոլն է խփում «Օսիեկի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի և «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը բացել է գոլերի հաշիվը իր նոր թիմի կազմում։

Խորվաթիայի առաջնության չորրորդ տուրում «Օսիեկը» հյուրընկալվել է «Իստրա 1961»-ին։ Հանդիպման 22-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Ստյոպա Մկրտչյանը։

Հանդիպումն այս պահին շարունակվում է։