ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն համաձայնել է երկարաձգել պայմանագիրը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն համաձայնել է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամառ, եթե իրեն թույլ տան 2024 թվականին մեկնել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է RTLSport-ի լրագրող Աբդել Բուլման։

Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա հարձակվողը կերկարաձգի պայմանագիրը փարիզցիների հետ մինչև 2025 թվականը, եթե 2024 թվականի ամռանը երաշխավորվի «Ռեալ» տեղափոխությունը։ Նշվում է, որ ՊՍԺ-ն անում է ամեն ինչ, որպեսզի Մբապպեի հեռանալն ազատ գործակալի կարգավիճակում թույլ չտա։

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին հայտնի դարձավ, որ Կիլիանը վերադարձել է հիմնական կազմով մարզումներին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիանը վերջնական որոշում է կայացրել չհեռանալ ՊՍԺ-ից մինչև իր պայմանագրի ավարտը, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Հաղորդվում էր, որ ակումբը պատրաստ է Կիլիանին հեռու պահել հիմնական թիմից 2023/204 մրցաշրջանի ընթացքում, եթե նա չվաճառի նրան այս ամառ։