Սանդրո Տոնալին մեկնաբանել է իր նորամուտը Պրեմիեր Լիգայում

«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին մեկնաբանել է իր նորամուտը անգլիական Պրեմիեր Լիգայում։

Առաջին տուրի խաղում «կաչաղակները» հաղթեցին «Ասթոն Վիլային» (5:1): Տոնալին գոլի հեղինակ դարձավ։

«Սա հիանալի նորամուտի խաղ էր»,- ասել է Տոնալին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում:

«Ես լարված չէի։ Խաղը լավ անցավ, ինչպես պլանավորել էինք։ Անհնար էր չվայելել։ Մի բան է նման նորամուտի մասին երազելը, և այն անելը մեկ այլ բան է: Իրականությունն այլ է։ Ես գոհ եմ, թե ինչպես է ամեն ինչ անցել: Այժմ պետք է հանգստանալ: Այդ ժամանակ միգուցե ես հասկանամ, թե ինչ է տեղի ունեցել»: