Հայտնի են Մոյսես Կայսեդոյի՝ դեպի «Չելսի» տեղափոխության մանրամասները

«Չելսին» մոտ է «Բրայթոնի» պաշտպան Մոյսես Կայսեդոյին ռեկորդային գնով ձեռք բերելուն։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների համաձայն՝ լոնդոնցիները ֆուտբոլիստի հետ պայմանավորվել են մինչև 2031 թվականի հունիսը: Կայսեդոն մայիսի վերջին համաձայնեցրել է «Չելսիի» հետ անձնական պայմանագրի պայմանները։ Այժմ ակումբներն աշխատում են գործարքը փակելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» Մոյսեսի համար կվճարի Պրեմիեր Լիգայի ռեկորդային 115 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ներառյալ բոնուսները։