Ռոբերտո Մանչինին կարող է գլխավորել Սաուդյան Արաբիայի հավաքականը:
Ինչպես տեղեկացնում է Al-Riyadh թերթը, 58-ամյա մասնագետը երեք տարվա պայմանագրի առաջարկ է ստացել։ Այլ լրատվամիջոցներ հաղորդում են, որ կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին։
Կիրակի օրը՝ օգոստոսի 13-ին, Մանչինին հրաժարական է տվել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որը գլխավորել է հինգ տարի։