Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ փոխարինող գտնել վնասվածք ստացած Էդեր Միլիտաոյի համար

Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ փոխարինող փնտրել վնասվածք ստացած պաշտպան Էդեր Միլիտաոյին։

Ըստ COPE-ի՝ ակումբը հույս ունի, որ թիմը կկարողանա գլուխ հանել երեք կենտրոնական պաշտպաններից՝ Դավիդ Ալաբայից, Նաչոյից և Անտոնիո Ռյուդիգերից: Նաև «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կներգրավի պահեստայինների ֆուտբոլիստներին։

Լա Լիգայի առաջին տուրի խաղում Միլիտաոն ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք է ստացել ու վեց ամսից ավելի բացակայելու է։