1992 թվականից ի վեր սա «Բավարիայի» վատագույն մեկնարկն էր

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը իր ակումբի հետ պարտություն կրեց Գերմանիայի Սուպերգավաթի խաղում։ Սա Մյունխենի վատագույն մեկնարկն է 1992 թվականից ի վեր:

Թոմաս Տուխելի գլխավորությամբ «Բավարիան» արդեն պարտվել է առաջին 13 պաշտոնական հանդիպումներից 5-ում։ Մինչ այս 31 տարի առաջ նմանատիպ մեկնարկ էր ունեցել Սորեն Լերբին։

Նախօրեին «Բավարիան» պարտվել էր «ՌԲ Լայպցիգին» (0:3): Թոմաս Տուխելը Մյունխենում աշխատում է 2023 թվականի մարտից։ Պայմանագիրն ուժի մեջ է ևս երկու տարի։