«Ալ-Հիլալը» սպասում է Նեյմարի վերջնական պատասխանին

Հարձակվող Նեյմարը մոտ է ՊՍԺ-ից հեռանալուն, հայտնում է RMC Sport-ը:

Վերջերս կայացած հանդիպման ժամանակ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և ակումբի մարզական տնօրեն Լուիս Կամպոսը 31-ամյա Նեյմարին ասել են, որ փարիզցիները հույսեր չեն կապում նրա հետ։

Ըստ աղբյուրի՝ Նեյմարի հաջորդ ակումբը պետք է լինի Սաուդյան «Ալ-Հիլալը», որն արդեն համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ։ Բրազիլացին նույնպես համաձայնել է տեղափոխությանը։

«Ալ-Հիլալը» սպասում է ֆուտբոլիստի վերջնական պատասխանին, սակայն ակումբը վստահ է, որ տրանսֆերը կկայանա։