Էդուարդո Կամավինգան իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Մադրիդի «Ռեալի» կազմում

Էդուարդո Կամավինգան իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Մադրիդի «Ռեալի» կազմում։

Մադրիդցիների կիսապաշտպանը «Ատլետիկի» դեմ հանդիպմանը (2:0) խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 71 րոպե։

Սա ֆրանսիացու 100-րդ հանդիպումն էր «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում և 64-րդը Լա Լիգայում: Խաղի օրը նա դարձավ 20 տարեկան 275 օրական։

Կամավինգան Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել «Ռենից» 2021 թվականին։