Մաուրիսիո Պոչետինոն հրաժարվել է մեկնաբանել Մոյսես Կայսեդոյի հնարավոր տրանսֆերը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրաժարվել է մեկնաբանել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի հնարավոր տրանսֆերը։

«Կարծում եմ՝ դուք ինձ շատ լավ եք ճանաչում։ Ես չեմ խոսում այն ֆուտբոլիստների մասին, ովքեր մեզ չեն պատկանում:

Այն, ինչ ես կարող եմ ձեզ ասել, այն է, որ մենք շատ քրտնաջան աշխատում ենք, որպեսզի թիմը համալրենք ավելի շատ ֆուտբոլիստներով, որակյալ ֆուտբոլիստներով: Այս պահին չեմ պատրաստվում խոսել այն ֆուտբոլիստների մասին, որոնք մեզ չեն պատկանում։ Պետք է հարգանք ցուցաբերել այլ ակումբների և ֆուտբոլիստների նկատմամբ։

Կա՞ն դիրքեր, որոնք մենք կցանկանայինք ուժեղացնել: Այո, բայց ես կարծում եմ, որ դա ակնհայտ է, այնպես չէ՞: Երբ նայում ես կազմին և համեմատում այն ​​նախորդ մրցաշրջանի հետ, կարող ես տեսնել, որ շատ կիսապաշտպաններ են հեռացել:

Մենք տարբեր տարբերակներ ունենք, հիմա քրտնաջան աշխատում ենք»,- Պոչետինոն է մեջբերում The Athletic-ը։