Կիլիան Մբապպեն վերադարձել է ՊՍԺ-ի մարզումներին

Հարձակվող Կիլիան Մբապպեն վերադարձել է ՊՍԺ-ի մարզումներին։

Մբապպեն բաց թողեց նախամրցաշրջանային այցը Ճապոնիա և մարզվեց թիմակիցներից առանձին։

«Լորյանի» դեմ խաղից առաջ ՊՍԺ-ի և Կիլիան Մբապպեի միջև շատ կառուցողական և դրական զրույցներից հետո ֆուտբոլիստն այսօր առավոտյան վերադարձել է հիմնական թիմի հետ մարզումներին»,- ասվում է փարիզյան ակումբի հայտարարության մեջ: