Անգլիական գրանդը բանակցություններ է վարում Ժերեմի Դոկուի հնարավոր տեղափոխության շուրջ

«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում «Ռենի» հետ վինգեր Ժերեմի Դոկուի հնարավոր տեղափոխության շուրջ:

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան, բելգիացին արդեն համաձայնեցրել է «քաղաքայինների» հետ անձնական պայմանագրի պայմանները՝ մինչև 2028 թվականի հունիսը։

«Ռենը» Դոկուին ձեռք է բերել «Անդերլեխտից» 2020 թվականին 26 միլիոն եվրոյով։ Անցած մրցաշրջանում բելգիացին ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրան գնահատում է 28 մլն եվրո։