Անդրեյ Շևչենկո․ «Անգլիայի Պրեմիեր Լիգայում յուրաքանչյուր խաղ պատերազմ էր»

«Միլանի» և «Չելսիի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն խոսել է անգլիական և իտալական ֆուտբոլի տարբերության մասին։

«Իհարկե, տարբերությունը խաղի ինտենսիվության մեջ է: Անգլիական ֆուտբոլը շատ արագ է, այլ ինտենսիվություն ունի, պետք է տուգանային հրապարակից տուգանային հրապարակ արագ անցնել։ Երբ տեղափոխվեցի «Չելսի», զգացի, որ Պրեմիեր Լիգան սկսեց գերիշխել մյուս առաջնություններում, շատ ուժեղ դառնալ։ Եվ դա ոչ մի թիմի հաջողությունը չէր։

Լիգան սկսեց աճել ուժեղ ֆուտբոլիստներով, մեծ մարզիչներ սկսեցին գալ այստեղ: Զգացվում էր, որ յուրաքանչյուր թիմ սկսեց շատ ավելի լավ նախապատրաստվել, քան նախկինում էր։ Ֆուտբոլիստների մակարդակը շարունակում էր բարձրանալ, և յուրաքանչյուր խաղ պատերազմ էր, շատ մրցակցային»,- ասել է Շևչենկոն Five’s YouTube-ի ալիքում անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդի փոդքաստում: