Պաշտոնական․ Ուսման Դեմբելեն՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

Ֆրանսիական ՊՍԺ-ն պաշտոնական հայտարարեց հարձակվող Ուսման Դեմբելեի տեղափոխության մասին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ ֆրանսիացի հարձակվողը պայմանագիր կկնքի փարիզյան ակումբի հետ մինչև 2028 թվականի ամառը: Տրանսֆերը փարիզեիների վրա արժեցել է 50 մլն եվրո:

«Բարսելոնայի» կազմում 26-ամյա Դեմբելեն երեք անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երկու անգամ երկրի գավաթը և սուպերգավաթը։

Անցած մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Նշենք, որ «Բարսելոնան» Դեմբելեին գնել է Դորտմունդի «Բորուսիայից» 2017 թվականին 135 միլիոն եվրոյով։