Լիոնել Մեսսին հերթական գոլն է խփել «Ինտեր Մայամիի» կազմում (VIDEO)

Ավարտվեց Լիգայի գավաթի 1/4 եզրափակչի հանդիպումը, որում հանդիպեցին ամերիկյան «Ինտեր Մայամին» ու «Չարլոթը»։ Հանդիպման հիմնական ժամանակում տանտերերի 4:0 հաղթեցին մրցակցին։

Հանդիպման արդեն 12-րդ րոպեին Յոզեֆ Մարտինեսը անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։ 32-րդ րոպեին Ռոբերտ Թեյլորը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ 78-րդ րոպեին Ադիլսոն Մալանդան գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Իսկ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չկարողացավ առանց գոլի հեռանալ ու 86-րդ րոպեին հեղինակեց իր գոլը։

Լիգայի գավաթում խաղում են ԱՄՆ-ի և Մեքսիկայի թիմերը։ Խմբային փուլում «Ինտեր Մայամին» տարավ երկու հաղթանակ։ 1-ին տուրում թիմը 2:1 հաշվով հաղթեց մեքսիկական «Կրուս Ազուլին», 2-րդ տուրում 4:0 հաշվով հաղթեց «Ատլանտա Յունայթեդին»:

1/16 մրցաշարում Լիոնել Մեսսիի թիմը ուժեղ գտնվեզ «Օռլանդո Սիթիից»՝ 3:1: 1/8 եզրափակչում հիմնական ժամանակում 4:4-ից հետո «Ինտեր Մայամին» 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Դալլասին»։

Խաղի տեսությունը՝ ստորև։