Էրլինգ Հոլանդը խփեց իր 100-րդ գոլը թոփ-5 լիգաներում

Ուրբաթ օրը տեղի ունեցավ Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի «Բարնլի» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «քաղաքայինների» հաղթանակով՝ 3։0 հաշվով։

Արդեն առաջին խաղակեսում երկու գոլ խփվեց։ Դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը։ Նորվեգացու համար առաջին գոլը 100-րդն էր Եվրոպայի թոփ 5 լիգաներում։

Այժմ նա Պրեմիեր Լիգայի 36 խաղում խփել է 39 գոլ և Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 62 գոլ՝ Բունդեսլիգայի 67 խաղում։