Հարի Քեյնը բարեհաջող բուժզննում է անցել ու պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ

«Թոթենհեմ» հարձակվող Հարի Քեյնը դարձել է «Բավարիայի» ֆուտբոլիստ, հայտնում է SkySports-ը:

Նշվում է, որ հարձակվողը բարեհաջող բուժզննում է անցել ու պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ։

Ֆուտբոլիստն ակնկալում է, որ արդեն այսօր (օգոստոսի 12-ին) կկարողանա խաղալ իր նոր թիմի կազմում Գերմանիայի Սուպերգավաթի՝ «Լայպցիգի» դեմ խաղում։