Հայտնի է, Տիբո Կուրտուային փոխարինողի գլխավոր հավակնորդը

Մադրիդի «Ռեալը» և «Սևիլիան» բանակցություններ են սկսել դարպասապահ Յասին Բունուին մադրիդյան ակումբ տեղափոխելու շուրջ, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա մարոկկացի դարպասապահը մերժել է «Ալ-Նասրի» առաջարկը և ցանկանում է մնալ Եվրոպայում։ Սա առանցքային դեր խաղաց «Ռեալի» և «Սևիլիայի» միջև բանակցություններ սկսելու գործում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի վնասվածքի պատճառով ակումբը ցանկանում էր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ։

Անցած մրցաշրջանում Բունուն բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» կազմում անցկացրած 36 խաղում բաց թողեց 60 գոլ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։