Հայտնի է Նեյմարի պայմանագրի մանրամասները «Բարսելոնայի» հետ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է El Chiringuito-ն։ Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա բրազիլացին կատալոնական ակումբի հետ պայմանավորվել է 2+1 սխեմայով՝ տարեկան 13 միլիոն եվրո աշխատավարձով։

Նշենք, որ ՊՍԺ-ում ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է տարեկան 56 միլիոն եվրո՝ առանց հարկերի։ Այսպիսով, Նեյմարի աշխատավարձը մի քանի անգամ կնվազի։

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյի դիմաց։ Դրանից հետո 31-ամյա բրազիլացին փարիզցիների կազմում անցկացրել է 173 հանդիպում՝ դառնալով 118 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ: