Լևերկուզենի «Բայերը» ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Մատեյ Կովարին։
Ինչպես տեղեկացնում է Kicker-ը՝ լևերկուզենյան ակումբը համաձայնվել է 23-ամյա դարպասապահի տրանսֆերի շուրջ 9 միլիոն եվրոյի դիմաց։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: Trasnfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Կովարը վարձավճարով հանդես էր գալիս Պրահայի «Սպարտայում»: Նա բոլոր մրցաշարերում անցկացրած 32 խաղում բաց է թողել 34 գոլ։