Հարի Քեյնը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա անգլիացին այսօր թռչելու է Մյունխեն, որտեղ տեղափոխվելուց առաջ բուժզննում կանցնի։

Նախորդ մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում խփել է 32 գոլ։ Հարձակվողի գործող պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ ավարտվում է հաջորդ ամառ։