ՊՍԺ-ն համաձայնել է Նեյմարի տեղափոխությանը «Բարսելոնա»

ՊՍԺ-ն համաձայնել է բրազիլացի հարձակվող Նեյմարի տեղափոխությանը «Բարսելոնա», հայտնում է Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն պատրաստ է ճկունություն ցուցաբերել իսպանական ակումբի հետ բանակցություններում, որպեսզի տրանսֆերը կայանա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան ակումբը պատրաստ է Նեյմարի տրանսֆերի համար վճարել 200 մլն եվրո։

Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին 222 միլիոն եվրոյի դիմաց։ Դրանից հետո նա անցկացրել է 173 հանդիպում՝ դառնալով 118 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրը փարիզեցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: