ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պայմանավորվել է «Բարսելոնայի» հետ: La Porteria-ի տեղեկություններով՝ «Բարսելոնան» ստացել է ֆուտբոլիստի համաձայնությունն այս ամառ տրանսֆերի վերաբերյալ։
Աղբյուրի համաձայն՝ Նեյմարը «Բարսելոնայում» տարեկան կվաստակի 12 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրով բրազիլացին ստանում է ավելի քան 56 միլիոն եվրո։ Հանուն «Բարսելոնա» վերադառնալու Նեյմարը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման։
Նշենք, որ 6 տարի առաջ «Բարսելոնան» Նեյմարին վաճառեց ՊՍԺ-ին 222 միլիոն եվրոյով։