Ուգո Լյորիսը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում

«Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։ Լրագրող Ֆաբրիս Հոքինսի խոսքերով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Լացիո» տեղափոխության շուրջ։

Աղբյուրի համաձայն՝ Լյորիսը նաև տարբերակ է ունեցել միանալ Մադրիդի «Ռեալին», սակայն ֆուտբոլիստը մերժել է այդ տարբերակը։

Հիշեցնենք, որ Լյորիսը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2012 թվականից, երբ տեղափոխվեց «Լիոնից»։