Կառլո Անչելոտտի․ «Ես հանգիստ եմ, քանի որ մենք ունենք Անդրեյ Լունին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է այն մասին, թե արդյոք իր թիմը պատրաստվում է նոր դարպասապահ գնել Տիբո Կուրտուայի վնասվածքից հետո։

«Ես հանգիստ եմ, քանի որ մենք ունենք Լունին։ Մենք դեռ պետք է որոշենք նոր դարպասապահ գնելու հարցում։ Մինչև օգոստոսի 31-ը դեռ ժամանակ կա։ Միգուցե մենք որոշենք ընդլայնել կազմը, քանի որ մրցաշրջանը շատ երկար է լինելու»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունույի ծառայություններով։