«Ինտերը» հայտարարել է «Սամպդորիայի» դարպասապահ Էմիլ Աուդերոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
Դարպասապահը միլանյան ակումբ է տեղափոխվել վարձավճարով։ «Ինտերը» իրավունք կունենա գնելու ֆուտբոլիստին 2023/24 մրցաշրջանի ավարտին։
Աուդերոն «Յուվենտուսի» սան է և «Սամպդորիայում» հանդես է գալիս 2018 թվականից։
26-ամյա Աուդերոն Ա Սերիայում 2022/23 մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում և բաց թողել 39 գոլ։