Լուիս Էնրիկեն` Կիլիան Մբապպեի մասին․ «Ակումբը պետք է վեր լինի ամեն ինչից»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.

«Այս իրավիճակն արդեն ստեղծվել է։ Մինչ իմ գալը ակումբի հետ դրական լուծում է գտնվել։ Հուսով եմ, որ ակումբն ու խաղացողը համաձայնության կգան։ Հիշեցնում եմ, որ ակումբը պետք է վեր լինի ամեն ինչից»,- մասնագետի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Էնրիկեն մտածում է ակումբից հեռանալու մասին՝ Մբապպեի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ ՊՍԺ-ի ղեկավարությունը իսպանացի մասնագետին արգելել է օգտագործել ֆրանսիացուն՝ 2024 թվականին թիմից անվճար հեռանալու Մբապպեի ցանկության պատճառով։