Մադրիդի «Ռեալը» փոխարինող է փնտրում Տիբո Կուրտուային

Մադրիդի «Ռեալը» դարպասապահ է փնտրում Տիբո Կուրտուայի վնասվածքի հետ կապված, հայտնում է COPE-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը Կուրտուային փոխարինողներ է դիտարկում Դավիդ դե Խեային, Կեյլոր Նավասին և Կեպա Արիզաբալագային։

Այսօր հայտնի դարձավ, որ 31-ամյա բելգիացին վնասվածք է ստացել մարզման ժամանակ։

Դարպասապահի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի առաջային խաչաձև կապանների պատռվածք։