Տիբո Կուրտուան ծանր վնասվածք է ստացել մարզման ժամանակ և արցունքներն աչքերին հեռացել մարզաբազայից

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան ծանր վնասվածք է ստացել մարզման ժամանակ և արցունքներն աչքերին հեռացել մարզաբազայից։

Ինչպես հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի առաջնային խաչաձև կապանների պատռվածք։ Մոտ ժամանակներս բելգիացուն կվիրահատեն։

Հաղորդվում էր, որ Կուրտուան վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Ֆուտբոլիստի ապաքինման ստույգ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ։

Նախորդ մրցաշրջանում 31-ամյա Կուրտուան ​​«Ռեալի» կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ բաց թողնելով 49 գոլ։

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 12-ին Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։