Ուսման Դեմբելեն բուժզննում է անցել ՊՍԺ տեղափոխվելուց առաջ

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն հաջողությամբ բուժզննում է անցել ՊՍԺ տեղափոխվելուց առաջ, հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը վաղը հինգ տարվա պայմանագիր կկնքի փարիզյան ակումբի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն ֆրանսիացուն կգնի 50 միլիոն եվրոյով։ Այս գումարի կեսը պետք է հատկացվի ֆուտբոլիստին և նրա գործակալին։

Անցած մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։