Նաիր Թիկնիզյանի ապագան մնում է անորոշ

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ՝ Ալեքսանդր Կլյուևը, խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։

««Վերդերը» հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով։ Մնացած ամեն ինչ ասել է «Լոկոմոտիվի» մարզական տնօրենը, այլևս ավելացնելու բան չունեմ։ Թիկնիզյանը հիմա պատրաստվում է առաջիկա տուրի հանդիպմանը»,- ասել է ֆուտբոլիստի գործակալը SE-ին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Tuttomercatoweb-ը հայտնել էր, որ գերմանական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 4 միլիոն եվրո։ Մոսկովյան ակումբը մտադիր է հայ պաշտպանի վաճառքից վաստակել առնվազն 5 մլն եվրո։

Ֆուտբոլիստը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։