Հայտնի է, թե որքան բաց կթողնի Տիբո Կուրտուան վնասվածքի պատճառով

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է բաց թողնել 2023/24 մրցաշրջանը։

Ինչպես հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը՝ Կուրտուայի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի առաջային խաչաձեւ կապանների պատռվածք։ Առաջիկա օրերին ֆուտբոլիստը կվիրահատվի։

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում 31-ամյա Կուրտուան ​​ակումբային մակարդակով անցկացրել է 49 հանդիպում՝ բաց թողնելով 49 գոլ։