Էդան Դիոպը երկարաձգել է պայմանագիրը «Մոնակոյի» հետ

«Մոնակոյի» մամուլի ծառայությունը հայտարարել է 18-ամյա կիսապաշտպան Էդան Դիոպի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

Կողմերը նոր պայմանագիր են կնքել, որը ուժի մեջ է մինչև 2028 թվականը։

Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում Դիոպը մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։