Հարի Քեյնը տեղափոխվում է «Բավարիա»

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենցիները համաձայնության են եկել 30-ամյա անգլիացու տրանսֆերի շուրջ։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 100 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։

2022/23 մրցաշրջանում Քեյնը լոնդոնցիների կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։