Չավին մեկնաբանել է Նեյմարի հնարավոր վերադարձը կատալոնական ակումբ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձը կատալոնական ակումբ։

«Ես չեմ կարող կոնկրետ որևէ բան ասել, երբ խոսքը վերաբերում է այլ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների: Տեսնենք, թե ինչ կարող ենք անել մինչև օգոստոսի 31-ին տրանսֆերային պատուհանի փակվելը, բայց առայժմ ես որևէ մեկնաբանություն չունեմ, այդ թվում՝ Նեյմարի մասին»,- Չավիին սոցիալական ցանցերում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

31-ամյա Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013-ից 2017 թվականներին: Նրա տեղափոխությունը ՊՍԺ մնում է ֆուտբոլի պատմության ամենաթանկը: Բրազիլացի հարձակվողի համար փարիզյան ակումբը վճարել է 222 միլիոն եվրո։Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։ Նրան Transfermarkt-ը գնահատում է 60 մլն եվրո:

Նախորդ 2022/23 մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:2