Մատեու Ալեմանին հաստատել է Ուսման Դեմբելեի տեղափոխությունը «Պարի Սեն Ժերմեն»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին հաստատել է հարձակվող Ուսման Դեմբելեի մոտալուտ տեղափոխությունը «Պարի Սեն Ժերմեն»:

«Ուսման Դեմբելեն Փարիզ գնալու ճանապարհին է։ Գործարքն ավարտված է, մնում է միայն ստորագրել բոլոր փաստաթղթերը»,- Ալեմանիին իր Twitter-ում մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ռոմանոն նաև հայտնել է, որ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի այս շաբաթ:

Անցած մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 35 պաշտոնական հանդիպում: Ֆրանսիացին ունի 8  գոլ և 9 գոլային փոխանցում: