«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն խոսել է առաջիկա մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին։
«Ես չեմ ստի։ Չեմպիոնների Լիգայում հաղթելը մեր գլխավոր նպատակն է։ Չնայած այն հանգամանքին, որ ես արդեն իրականացրել եմ բազմաթիվ երազանքներ, այս գավաթը որպես ավագ բարձրացնելու հնարավորությունն ինձ համար առանձնահատուկ պահ կլինի», – մեջբերում է Mundo Deportivo-ն։
Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ զիջելով «Բավարիային» և «Ինտերին»: Կատալոնացիները մասնակցեցին Եվրոպայի Լիգային, սակայն դուրս մնացին փլեյ-օֆֆի առաջին փուլում՝ ընդհանուր հաշվով պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոբերտոն դարձել է «Բարսելոնայի» 2023/24 մրցաշրջանի նոր ավագ։