Կրիշտիանու Ռոնալդուն անվրեպ իրացրեց 11 մետրանոցը և «Ալ-Նասրին» եզրափակչի ուղեգիր պարգևեց

Արաբական Չեմպիոնների ակումբային գավաթի կիսաեզրափակչում «Ալ-Նասրը» հաղթեց Իրաքի «Ալ-Շորտային»՝ 1:0 հաշվով:

Միակ գոլը խփեց «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով 75-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։ Առաջին խաղակեսում «Ալ-Նասրի» դարպասին խփած գոլլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։

Մրցաշարի եզրափակչում «Ալ-Նասրը» կխաղա «Ալ-Հիլալ» – «Ալ-Շաբաբ» զույգի հաղթողի հետ։

Խաղի տեսությունը՝

https://youtu.be/anF71kxLbfo