ՊՍԺ-ն ծրագրում է բաժանվել միանգամից հինգ ֆուտբոլիստներից

ՊՍԺ-ն ծրագրում է բաժանվել միանգամից հինգ ֆուտբոլիստներից մինչև 2023/24 մրցաշրջանի մեկնարկը, հայտնում է RMC Sport-ը:

Նեյմարին, Մարկո Վերատտիին, Ռենատու Սանչեշին, Ուգո Էկիտիկեին և Խուան Բերնատին հանդիպման են հրավիրել գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և սպորտային տնօրեն Լուիս Կամպոսը։ Ֆուտբոլիստներին ասվել է, որ թիմը հույսեր չի կապում նրանց հետ, ուստի պետք է նոր ակումբներ փնտրել:

ՊՍԺ-ն օգոստոսի 12-ին սեփական հարկի տակ կխաղա «Լորյանի» հետ Լիգա 1-ի առաջին տուրում։