«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն բաց է թողել իր թիմի մարզումը, որպեսզի ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվի Լոնդոնի «Չելսի»։ Այդ մասին հայտնում է Evening Standard-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բրայթոնն» արդեն մերժել է «Չելսիի» երեք առաջարկ՝ Կայսեդոյին ձեռք բերելու համար և էկվադորցի կիսապաշտպանին գնահատում է 100 միլիոն ֆունտ (116 միլիոն եվրո): Նշվում է, որ ֆուտբոլիստը ձգտում է տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
21-ամյա Կայսեդոյի պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Transfermarkt պորտալը էկվադորցի կիսապաշտպանին գնահատում է 75 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանում Կայսեդոն «Բրայթոնի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։