Մանուել Նոյերի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը վերադարձել է վերականգնողական մարզումներին՝ աջ ֆիբուլայից մետաղական իմպլանտների հեռացման վիրահատությունից հետո։

Դեկտեմբերին 37-ամյա դարպասապահը դահուկ քշելիս սրունքի կոտրվածք էր ստացել և բաց թողեց նախորդ մրցաշրջանի ամբողջ երկրորդ կեսը։

Հիմնական դարպասապահի վնասվածքի հետ կապված՝ «Բավարիան» հունվարին պայմանագիր է կնքել շվեյցարացի Յան Զոմմերի հետ։