Յան Զոմմերը հրաժեշտ է տվել մյունխենյան ակումբին

«Բավարիայի» դարպասապահ Յան Զոմմերը հրաժեշտ է տվել մյունխենյան ակումբին։

«Հուզիչ ճանապարհորդությունն ավարտվում է։ Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլորին, ովքեր աշխատում են «Բավարիայում»՝ իմ թիմակիցներին, մարզիչներին, անձնակազմին և բոլորին, ներառյալ հրաշալի երկրպագուներին, ովքեր անմոռանալի դարձրին իմ ժամանակն այս հրաշալի ակումբում: Շնորհակալություն բոլորին և մաղթում շարունակական հաջողություններ», գրել է Զոմմերը սոցցանցերում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» «Բավարիայի» հետ պայմանավորվել է Զոմմերի տրանսֆերը 6 միլիոն եվրոյով։

Նախորդ մրցաշրջանում 34-ամյա դարպասապահը «Բավարիայի» կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 19 խաղի և բաց թողել 25 գնդակ։