Sky Sports․ «Թոթենհեմը» պատասխանել է «Բավարիայի» վերջին առաջարկին

«Թոթենհեմը» մերժել է Մյունխենի «Բավարիայի» վերջին առաջարկը հարձակվող Հարի Քեյնի վերաբերյալ, հայտնում է Sky Sports-ը:

Քեյնը «Թոթենհեմի» սան է: 2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում լոնդոնյան թիմի կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: