«Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամուշը շուտով կմիանա ՊՍԺ-ին, հայտնում է FootMercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա պորտուգալացին արդեն ժամանել է Փարիզ, որտեղ պետք է պայմանագիր կնքի թիմի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերը ՊՍԺ-ի համար կարժենա 80 մլն եվրո։
Անցած մրցաշրջանում Ռամուշը բոլոր մրցաշարերում «Բենֆիկայի» կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։