Մյունխենի «Բավարիան» հայտարարություն է տարածել

«Բավարիան» արձագանքել է ակումբի նախկին հարձակվող Սադիո Մանեի խորհրդականի հայտարարությանը, ով ռասիզմի մեջ մեղադրել է նախկին թիմակից Լերոյ Սանեին և մյունխենյան ակումբին։

«Մենք երկկողմանի համաձայնությամբ խզել ենք պայմանագիրը Սադիո Մանեի հետ։ Ռասիզմի մեղադրանքները, որոնք այժմ հնչում են Սադիոյի շրջապատի կողմից, անհիմն են և եղել են հենց սկզբից:

«Բավարիան» հարգում է Սադիո Մանեին որպես մարդ և որպես ֆուտբոլիստ։ Ցավոք սրտի, այն նպատակները, որոնք մենք դրել էինք նրա հետ պայմանագիր կնքելուց, չեն իրականացվել։ Ֆուտբոլում դա տեղի է ունենում։ Մաղթում ենք Մանեին ամենայն բարիք և մեծ հաջողություններ իր նոր ակումբում»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Սադիո Մանեն տեղափոխվել է «Ալ Նասր»։