Մուհամեդ Սալահի գործակալը անդրադարձել է սաուդյան ակումբի առաջարկին

«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահի գործակալը մեկնաբանել է «Ալ-Իթթիհադի» առաջարկի մասին լուրերը։

Ավելի վաղ The Sun-ը հայտնել էր, որ սաուդյան ակումբը ցանկանում է 31-ամյա եգիպտացու հետ կնքել 180 միլիոն եվրո արժողությամբ երկամյա պայմանագիր։

«Եթե մենք մտածեինք այս տարի «Լիվերպուլից» հեռանալու մասին, ապա անցյալ ամառ չէինք երկարաձգի պայմանագիրը: Սալահը հավատարիմ է մնացել ակումբին»,- գրել է գործակալը Twitter-ում:

Անցած մրցաշրջանում Սալահը ակումբի կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։