Չավին որոշում է կայացրել Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կողմ չէ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ձեռք բերելուն, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի մարզչական շտաբը կասկած չունի նրա վարպետության հարցում, սակայն մտավախություն ունի, որ նա կարող է փչացնել «ընտանեկան մթնոլորտը»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա» հարձակվող Ուսման Դեմբելեի՝ ՊՍԺ տեղափոխությունից հետո։

Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Նա «Բարսելոնայից» փարիզյան թիմ է տեղափոխվել 2017 թվականին։