Իտալիայի պատվիրակությունը կգլխավորի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը։
«Ես վերադառնում եմ հավաքական, քանի որ երեխան, ով 30 տարի առաջ առաջին անգամ հատեց Կովերչիանոյի դարպասները, դեռ ցանկանում է երազել և ապրել այս երազանքը իտալացի երկրպագուների հետ»,- գրել է Բուֆոնը սոցցանցերում։
45-ամյա Բուֆոնը օգոստոսի 2-ին հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Դարպասապահը հանդես է եկել «Պարմայում», ՊՍԺ-ում և «Յուվենտուսում»: Իտալիայի հավաքականի հետ Բուֆոնը դարձել է աշխարհի չեմպիոն։
Մինչ Բուֆոնը իտալական պատվիրակության ղեկավարն էր Ջանլուկա Վիալին։